Նոյեմբերի 26-ին, Հոլանդիայում 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ ռեժիսոր եւ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը (Բազյան):
Նրա մահվան լուրը հայտնում է «Մագաղաթ» մշակութային հայրենագիտական հարթակը:
Հասմիկ Չարենցը ծնվել է 1956թ.: Նա ավարտել Է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, երկար տարիներ աշխատել նույն ինստիտուտում, ապա՝ Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հասմիկ Չարենցը բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի տեքստերի, հոդվածների եւ մյուզիքլների հեղինակ Է: Նա ապրում և ստեղծագործում էր Հոլանդիայում: