ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում նշված է, որ սեպտեմբերի 27-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավտոբուսներով ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել փախստականներ: Ըստ նույն աղբյուրի, ավտոբուսները ուղեկցվել են Երեւանից մինչեւ Ստեփանակերտի գլխավոր հրապարակ եւ Լեռնային Ղարաբաղ հասցրել եւս 2115 մարդու: Շարասյունն ուղեկցել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ու ՌԴ ռազմական ոստիկանության պարեկային ծառայությունը:
Աղբյուրը հավելում է, որ Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եռակողմ պայմանավորվածության եւ Վլադիմիր Պուտինի հայտարարության համաձայն՝ 2020 թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով գիշերը 12-ից հայտարարվել էր հրադադար եւ ռազմական գործողությունների իսպառ դադարեցում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում, իսկ հրադադարի ռեժիմի ու ռազմական գործողությունների դադարեցման հսկման նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայվել էին ռուս խաղաղապահներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ