Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տեղեր կան, որ էլեկտրաէներգիան, ջուրը, կապի այլ միջոցներ անցնում են Ադրբեջանի կողմից գրավված տարածքներով. Դանիել Իոաննիսյան

Նոյեմբեր 27,2020 23:55

Արցախ հայերի վերադարձի, նրանց որոշ խնդիրների լուծման եւ այլ հարցերի վերաբերյալ վերջին շրջանում ՌԴ ԱԳՆ-ն ավելի շատ տեղեկություն է հայտնում, քան ՀՀ կառավարությունը:

Համացանցում կան քննարկումներ նաեւ այն մասին, որ ՌԴ-ն Արցախում պատրաստվում է  իրականացնել զարգացման ռազմավարական նույն ծրագիրը, ինչ՝ Ղրիմում, ինչպես նաեւ կան կարծիքներ, որ Արցախ տեղափոխված արցախցիները ձեռք կբերեն ՌԴ անձնագրեր ու այդ կերպ ավելի անվտանգ կապրեն Արցախում:

Այս քննարկումներին զուգահեռ կան նաեւ մտահոգություններ:

«Արցախում Ռուսաստանն ավելի լավ է, քան Ադրբեջանը կամ Թուրքիան: Դժվար թե որեւէ մեկը չհամաձայնի դրա հետ, ամեն դեպքում, ապրենք, տեսնենք ՝ ինչպես են դեպքերը զարգանում, դեռ վաղ է ինչ-որ բան դատելու համար»,- այս կարծիքին է «Իրազեկ քաղաքացիների միավորում » հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, Արցախում պետական համակարգը օբյեկտիվ պատճառներով կաթվածահար է. «Նոր-նոր դանդաղ ուշքի է գալիս, շատ գործառույթներ, որոնք կան դիակների փոխանակում եւ այլն, մի ձեւ կազմակերպում են, բայց այլ գործառույթներ՝ օրինակ կենցաղային հարցեր  եւ այլն, ուղղակի Արցախի պետական կառավարման համակարգը  չի հասցնում լուծել, առավել եւս այդ խնդիրների մի մասը Ադրբեջանի հետ համատեղ լուծման խնդիրներ են: Տեղեր կան, որ էլեկտրաէներգիան, ջուրը, կապի այլ միջոցներ անցնում են Ադրբեջանի կողմից գրավված տարածքներով եւ այս առումով հասկանալի է, թե շատ բաներ ինչու են ռուսների միջնորդությամբ արվում: Դեռ անձնագրեր բաժանելու մասին վաղ է խոսել, տեսնենք՝ ինչպես կլինի»:

Ստեփանակերտում այսօր  պաշտոնապես  վերաբացվել է Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը: Ռուսական լրատվամիջոցների տարածած լուսանկարներում երևում է, որ դպրոցի շենքին փակցված է «Շնորհակալություն Ռուսաստանին» պաստառը, իսկ երեխաներին տվել են Պուտինի լուսանկարներն ու ռուսական դրոշներ, ինչը համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30