Որևէ մեկը պատերազմի շարունակություն չի ուզում և, երբ ընդդիմադիրները հայտարարում են՝ «Նիկոլ դավաճան», որ նա ստորագրել է դավաճանական փաստաթուղթ, խոսքը չի գնում այն չեղարկելու մասին։ Յուրաքանչյուր ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ փաստաթուղթը հետադարձ ուժ չունի, և ոչ ոք պատերազմ չի ուզում։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդումներին առ այն, որ փաստաթուղթը չեղարկել հնարավոր չէ, հակառակ դեպքում պատերազմը կշարունակվի։
Դառնալով պատերազմական գործողությունների ընթացքում իշխանությունների կողմից 100 տոկոսով սուտ ինֆորմացիա տարածելուն՝ Ա. Սաղաթելյանը նշեց. «Սուտ է, որ ասում են՝ մենք տեղեկություն չենք տալիս, որ թշնամին չիմանա, դա հիմարություն է, ժամանակակից աշխարհում՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով հակառակորդը գիտեր յուրաքանչյուր քայլը։ Մամուլով չէ, որ պետք է ԱԹՍ-ների դարում կառավարես հակառակորդի ընկալումները»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում