Այն լուրը, որ Տավուշի մարզի յոթ գյուղերը հանձնվելու են թշնամուն՝ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին պաշտոնապես հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Վերջինս մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի խոսքը` վստահեցնելով, որ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:
Վերջիններս ժողովրդին հորդորել են չտրվել սադրանքների, իսկ ԶԼՄ- ներից պահանջել չխեղաթյուրել փաստերը:
Կարդացեք նաև
Նշենք, որ ըստ ադրբեջանական բլոգերների տարածած տեղեկությունների` նոյեմբերի 10-ին կնքված հայտարարությամբ, Ադրբեջանին պետք է հանձնվի նաև «Ղազախի շրջանի 7 գյուղ» (Տավուշի սահմանային գյուղեր)։
Տեղեկության համաձայն՝ իբր Ադրբեջանին են հանձնվելու Տավուշի Սոֆուլու, Բարխուդարլը, Բաղանիս Այրում, Ղըզըլհաջըլը, Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար և Խեյրիմլի գյուղերը։
Սաթենիկ Հովսեփյան