Նոյեմբերի 27-ին տեսակապի միջոցով կայացավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը: Դրան մասնակցում էին ԱՊՀ երկրների խորհրդարանական պատվիրակությունները:
Նիստը վարում էր միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նա նշեց, որ կորոնավիրուսի պատճառով հրաժարվել են մի շարք միջոցառումների իրականացումից. «Կորոնավիրուսի համաշխարհային տարածումը առանց չափազանցության անդրադարձել է բոլոր ոլորտների և աշխարհի բոլոր երկրների վրա: Այդ պատճառով` պատահական չէ, որ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ընթացքում հիմանական թեմատիկ հարցը դարձավ պետությունների` օրենսդրական միջոցների ձեռնարկումը` կապված համավարակի հետ: Հաշվի առնելով տեղի ունեցած քննարկումը, որին մասնակցել է այդ թվում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Քլյուգեն, ընդունվել է հայտարարություն` համավարակի դեմ հակազդեցության գործում խորհրդարանի դերի վերաբերյալ: Այդ փաստաթղթում, մասնավորապես, ԱՊՀ ԽՎ և ԱՀԿ բյուրոն դիմում են ԱՊՀ անդամ երկրների խորհրդարաններին և կառավարություններին, այլ միջազգային կազմակերպություններին` կոչ անելով համաշխարհային համերաշխություն ցուցաբերել համավարակի դեմ պայքարում»:
Նաև քննարկվել և ընդունվել է միջխորհրդական վեհաժողովի հաջորդ տարվա գործողությունների ծրագիրը, որը նախատեսում է ինչպես կանոնադրական և աշխատանքային նիստերի անցկացում, այնպես էլ թեմատիկ միջոցառումներ:
Կարդացեք նաև
Նիստի ընթացքում ընդունվեցին մի շարք մոդուլային օրենքներ: Վալենտինա Մատվիենկոյի խոսքով` նման մոդելային օրենքներ պատրաստելը հնարավորություն է տալիս մոտեցնել ԱՊՀ երկրների օրենսդրությունը` միևնույն ժամանակ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները և ավանդույթները. «Բայց այդ փաստաթղթերի վրա ոչ միայն աշխատել են ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանականները, բայց նաև գիտնականներ, փորձագետներ, մասնագետներ: Անկասկած հաշվի է առվել միջազգային փորձը: Դա ահռելի աշխատանք է, բայց կցանկանայինք, որ այն պահանջված լիներ, որ այն չկորեր, որ ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվեր ձեր ազգային օրենսդրությունում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ