Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները եղել են Սյունիքում

Նոյեմբեր 27,2020 17:37

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրած 2020թ-ի համաձայնագրի 9-րդ կետով տարածաշրջանում նախատեսվում է բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաարգելափակում, այդ թվում ըստ էության, ենթադրվում է, որ պիտի վերագործարկվի նաեւ Կապան–Երեւան երկաթուղին։

Մեղրի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հայտարարել էր, որ  օրերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության աշխատակիցները՝ ռուս սահմանապահների հետ եղել են Մեղրիում։ Սյունիքի մարզպետարանից էլ մեզ տեղեկացրել էին, որ իրենք տեղյակ չեն ու ոչինչ չեն կարող ասել, քանի որ մարզպետարանում «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատողները չեն եղել։

Պարզաբանումների համար հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին հարցում էինք ուղարկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Վերջինս հաստատեց, որ ընկերության աշխատակիցները նոյեմբերի երկրորդ տասնօրյակում եղել են Մեղրիում՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու տարածաշրջանում առկա եւ պահպանված երկաթուղային ենթակառուցվածքները։

Գլխավոր տնօրենին խնդրել էինք նաեւ պատասխանել, թե մոտավորապես ինչ ժամկետներում կաշխատի երկաթուղին։ «Մեր ընկերությունը չի տիրապետում երկաթուղու գործարկման ժամկետներին»,-նշել է գլխավոր տնօրենը պատասխանի մեջ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30