Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հեղափոխություն և պատերազմ ձախողած իշխանությունը պետք է հեռանա». Նինա Կարապետյանց

Նոյեմբեր 27,2020 17:20

Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցն արձանագրում է՝ իսկապես գտնվում ենք ծայրահեղ ծանր և ծայրահեղ անկայուն վիճակում՝ սկսած եղած սահմանների պաշտպանությունից, վերջացրած ինքնիշխանության և անվտանգության բնույթի հարցերով:

«Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ընթացքում Նինա Կարապետյանցը հայտարարեց. «Բոլորը միակարծիք են, որ այս իշխանությունը պետք է հեռանա: Մի փոքր խումբ կա, որ այլ կարծիք ունի: Բայց ինձ համար սկզբունքային խնդիր է, թե ում և ինչպես է փոխանցվելու իշխանությունը: Պետք է ստեղծել բացառիկ պրոֆեսիոնալների խումբ, որտեղ կլինեն ուղղակի ոլորտի պրոֆեսիոնալներ, որոնց կհանձնարարվի կոնկրետ ոլորտ և նաև կլինի որևէ մեկը, որը համեմատաբար ընդունելի է և որին պիտի փոխանցվի երկրի կառավարումը: Այլընտրանք այս պահին չունենք»:

Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ ինչքան երկարեց այս անորոշ վիճակը, ավելի խորացնելու ենք մեր բոլոր խնդիրները: Ըստ նրա՝ Սոթքը թիվ մեկն էր, իսկ թե ինչ է այս իրավիճակին հետևելու, դժվար է պատկերացնել:

Նինա Կարապետյանի համար միանշանակ է՝ իշխանության փոխանցում պետք է տեղի ունենա, բայց նրա համար նաև սկզբունքային խնդիր է, որ հանցավոր ռեժիմը վերադարձի հնարավորություն չունենա: Նրա կարծիքով՝ այս պատերազմում բացի ներկայիս իշխանությունից նաև մեղքի բաժին ունեն նախորդները: Բայց Նիկոլ Փաշինյանի մեղքը հատկապես այն է, որ այս երկուսուկես տարվա մեջ որևէ կերպ չանդրադարձավ, որևէ գնահատական չտվեց, որևէ պատասխանատվության որևէ մեկի չենթարկեց. «Դավաճանություններն էլ են եղել չլյուստրացիայի և չվեթինգի պատճառով: Այնպես որ, այո′, այս իշխանություններն ունեն շատ մեծ մեղքի բաժին և այո′, իրենք պետք է հեռանան, այլընտրանք չունենք, քանի որ հեղափոխություն և պատերազմ ձախողած իշխանությունը պետք է հեռանա: Այժմ մեզ պետք են ոչ ստանդարտ լուծումների և պատասխանատվության գաղափարախոսությունը կրելու պատրաստականություն ունեցող բացառիկ պրոֆեսիոնալներ: Այս կառավարությունն այս կազմով ի վիճակի չէ որևէ լուծում տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30