Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատգամավոր Շաքե Իսայանը Կիմ Բալայանին հորդորում է դադարեցնել հացադուլը

Նոյեմբեր 27,2020 15:52

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը կառավարության շենքի առջեւ հացադուլ հայտարարած քաղաքացիներին հորդորում էր վերջ տալ այդ ծայրահեղ քայլին: «Ցանկանում եմ, որպեսզի բոլորն էլ դադարեցնեն հացադուլը եւ իրենց առողջությունը վտանգի չենթարկեն: Հորդորս հատկապես ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին եմ ուղղում, քանի որ նա ոչ միայն տարիքային, այլեւ առողջական ռիսկային գոտում է: Որքան տեղյակ եմ, պարոն Բալայանը շաքարային դիաբետ ունի, ինչը առավել վտանգավոր է դառնում նրա այս որոշումով»,-Aravot.am-ին ասաց Շաքե Իսայանը:

Կիմ Բալայանը զգացված է պատգամավորի եւ բազմաթիվ այն քաղաքացիների վերաբերմունքից, որին արժանանում է ինքը եւ հացադուլ հայտարարած մյուս անձինք: Նրա խոսքով, ոչ ոք կառավարությունից իրենց չի մոտեցել, չի հետաքրքրվել առողջականով: «Կառավարության այս շենքում, բացի մեկ մարդուց, ո՞վ իրավունք կամ համարձակություն ունի ինքնուրույն քայլ անել: Այս գիշեր առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունեցա: Առավոտյան շտապ օգնության բժիշկներն այցելեցին, այս անգամ առանց կանչի: Ճնշումս, շաքարս չափեցին: Դեղեր նշանակեցին եւ խորհուրդ տվեցին դուրս գալ հացադուլից: Բայց ես որոշումս եւ պահանջս չեմ փոխում: Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա, իսկ իրավապահ մարմինները պետք է կատարեն իրենց անմիջական պարտականությունները՝ քրեական գործ հարուցեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եւ կալանավորեն: Ես հացադուլ չեմ անում այդ մարդու համար, ես հացադուլ անում եմ մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար»,-ասաց Կիմ Բալայանը:

Նշենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն այցելել էր հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին: Իսկ երեկ հացադուլը դադարեցնելու կոչով ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին էր դիմել նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, 2018թ. ապրիլ-2019թ. հունվար՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30