«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ կառավարության շենքի առջեւ հացադուլ հայտարարած վեց անձանց այցելելուց հետո մեկնել են Սոթք՝ տեղում ծանոթանալու վարդենիսցիների եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպին:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ին ասաց. «Գնում ենք հասկանանք՝ Նիկոլը մաս-մաս ոնց է մեր Հայաստանը եւս հանձնում եւ ինչո՞ւ այնտեղ ռուսների եւ ադրբեջանցիների՝ դարպասները դեպի մեր երկիր մաս-մաս առաջ մղելու բանակցություններին Հայաստանի ներկայացուցիչներից չկան եւ մեր կառավարությունը ինչո՞ւ չի արձագանքում, թեեւ նրանցից ես ոչինչ այլեւս չեմ ակնկալում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ