Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը տարբեր տեղերում նախապես հավաքել եւ պահում է հայ զինվորների մարմինները». Արտակ Բեգլարյան

Նոյեմբեր 27,2020 15:10

«Առ այսօր իմ տվյալներով ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին: Ընդ որում, դրանցից ոչ բոլորն են եղել փոխանցված: Մի մասը մարտադաշտերում որոնել եւ գտել են մեր փրկարար ծառայությունը, «Կարմիր խաչն» ու ռուս խաղաղապահները: Մի մասն էլ փոխանակվել են, եւ մենք էլ ենք դիեր փոխանցել ադրբեջանական կողմին»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Սակայն քանի որ մարտական գործողությունները տեղի են ունեցել գլխավորապես այն տարածքներում, որոնք հիմա ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո են, պարզ է, որ իրենց վերահսկողության ներքո ավելի շատ հայ զինվորների մարմիններ կան, քան մեր վերահսկողության ներքո՝ ադրբեջանցի զինվորների»,-հավելեց նա:

Արտակ Բեգլարյանը նշեց. «Ես ունեմ, այդ թվում՝ ադրբեջանական կողմից մի շարք ձեւերով հաստատված տեղեկություններ, որ իրենք տարբեր տեղերից հավաքել են հայ զինվորների մարմինները եւ պահում են, ժամանակ են ձգում: Փաստացի, ադրբեջանական կողմը չի կատարում իր պարտավորությունները, որոնք ամրագրված են եռակողմ հայտարարությամբ եւ միջազգային մարդասիրական իրավունքով»,-տեղեկացրեց Արտակ Բեգլարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ միջնորդները եւ միջազգային հանրությունը պետք է ճնշեն Ադրբեջանին, որպեսզի վերջինս մարդասիրական հարցերը չդարձնի քաղաքական առեւտրի առարկա. «Կառավարություններն էլ իրենց լիազորությունների սահմաններում առավելագույնը պետք է անեն՝ անհետ կորածներին գտնելու եւ գերիներին հետ բերելու ուղղությամբ: Ի դեպ, վերջին օրերին փրկարարները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մտել են Հադրութի հարավային թեւի բնակավայրեր եւ արդյունքում որեւէ մեկին չեն գտել: Մարմին էլ չեն գտել: Սա ենթադրում է, որ Ադրբեջանը նախապես հավաքել է մարմինները, հետո նոր մեզ մուտքի թույլտվություն տվել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30