Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինտենսիվ երկխոսություն է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք պաշտոնական հաղորդագրություն տարածում ենք նախագահի ոչ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին: Նախագահը բազմիցս ասել է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի այս ընթացքում ինքը պահպանում է ինտենսիվ երկխոսություն, հեռախոսային երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ