Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարան «կանխակալ և իրականությունից կտրված» է որակել Եվրախորհրդարանի բանաձևը

Նոյեմբեր 27,2020 14:14

Անկարան «կանխակալ և իրականությունից կտրված» է համարում Եվրախորհրդարանի կողմից իր դեմ ընդունված բանաձևը, որով կոչ էր արվում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը:

«Մենք ամբողջությամբ հերքում ենք Եվրախորհրդարանի բանաձևը մեր երկրի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեմ… Այդ որոշումը, որն անկասկած ընդունվել է Կիպրոսի հունական համայնքի թելադրանքով, ցույց է տալիս, թե որքան կանխակալ և իրականությունից կտրված է Եվրախորհրդարանը Կիպրոսի հարցով»,- ասել է Աքսոյը:

Նրա խոսքով՝ այդպիսի դիրքորոշումը չի ծառայում Եվրամիության շահերին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունների բարելավմանը և կիպրական հարցի կարգավորմանը:

«Մենք առաջարկում եմ Եվրախորհրդարանին և Եվրամիությանը ընդունել իրողությունը Կիպրոսում և այնտեղ թուրքական համայնքի առկայությունը, ինչպես նաև կատարել ԵՄ պարտավորությունները թուրքերի և կիպրոսցիների առջև: Թուրքիան կշարունակի վճռականորեն պաշտպանել ինչպես իր, այնպես էլ նրանց իրավունքները՝ չտրվելով սպառնալիքներին ու շանտաժին և շարունակելով երկխոսությանն ուղղված ջանքերը»,- ասել է Աքսոյը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30