Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարության առաջ հացադուլ անողները դարձան 6-ը

Նոյեմբեր 27,2020 14:00

Կառավարության շենքի առջեւ հացադուլ անողները դարձան 6-ը: Այսօր կառավարության շենքի առջեւ անժամկետ հացադուլ է հայտարարել նաեւ «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանը:

Aravot.am–ի հետ զրույցում նա ասաց, որ «Հայրենիք» կուսակցությունն իր այդ քայլը չի ողջունել, քանի որ դա ծայրահեղ քայլ է եւ վտանգավոր է առողջության համար, եւ դա իր անձնական որոշումն է: Տիգրան Սուքիասյանի պահանջը նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Նիկոլ Փաշինյանը, եթե մեղմ ձեւակերպելու լինեմ, պետք է ներողություն խնդրի եւ հրաժարական տա»,-ասաց Տիգրան Սուքիասյանը՝ տեղեկացնելով, որ արցախյան այս պատերազմին ինքը «Հայրենիք» ջոկատի կազմում, որպես կամավորական, մասնակցել է Շուշիի եւ այլ բնակավայերի պաշտպանությանը եւ իրենց ջոկատով վերադարձել են Երեւան նոյեմբերի 8-ին: Իսկ երեկ ինքը հրավիրվել է ՀՔԾ այն պատճառաբանությամբ, որ խախտել է ռազմական դրության պայմաններում հավաքների մասնակցելու արգելքը:

Հայտնենք նաեւ, որ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը այսօր այցելել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հացադուլավորներին և նրանց փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։

Հիշեցնենք, որ հացադուլ են անում ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական եւ լրատվության բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը, ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը, 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը եւ 77-ամյա թոշակառու Ֆելիքս Պետրոսյանը, որի թոռնիկն է զոհվել արցախյան պատերազմում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30