Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կորցրինք եւս 20 օր, որ ապագա 20 տարվա գին ունեն. Արսեն Կարապետյան

Նոյեմբեր 27,2020 12:18

Ճարտարապետ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունը պատերազմի ավարտի նույն պահին պետք է ասեր, որ խնդրում է 20 օր, քանի որ 24ժ ռեժիմով զբաղվելու է բացառապես հետեւյալ հարցերով

1.Գերիների վերադարձ, զոհվածների որոնում

2․Նոր սահմանների պահպանության կազմակերպում, դեմարկացիայի հարցեր

3․Տեղահանվող բնակչության իրազեկում, տեղահանման կազմակերպում եւ տեխնիկական աջակցություն

4․Ստեփանակերտի եւ Արցախի մնացած բնակավայրերի խնդիրների լուծում մինչեւ ձմեռվա ցրտերը (ոչ թե փող հատկացնել, այլ տանիք-պատուհան վերանորոգել, կացարաններ գտնել, ճաշարաններ հիմնել, հիվանդանոցներ եւ այլն)

5․Պատերազմին մասնակցած ժամկետային շարքային զինծառայողների անհապաղ հերթափոխ, ՄՈԲ-ի զորացրում եւ տեղափոխում Հայաստան
—,, (կետեր, որ ես չեմ մտածել, բայց վստահ կան)

x․ Ճգնաժամային կառավարման մարմնի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ

xx. 21-րդ օրը իշխանության փոխանցում ճգնաժամային մարմնին, որը կկազմակերպեր նոր ընտրություններ, տրիբունալ եւ մնացած ֆլան-ֆստանը։

Իհարկե, վերը նշված կետերից եւ ոչ մեկի լուծման նույնիսկ ակնարկ կամ փորձ չի եղել։ Ստացվում ա, որ մենք ենթադրում էինք, որ 20 օրում ով էլ լինի, պետք է միայն եւ միայն այս հարցերով զբաղվի, դե առողջ տրամաբանությունը դա է հուշում։ Բայց ընդամենը կորցրինք եւս 20 օր, որ ապագա 20 տարվա գին ունեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30