Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե խնդիր է դրված «սրբորեն պահպանել» Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա ինչո՞ւ է Արծվաշենն Ադրբեջանի տարածքում. Վահրամ Միրաքյան

Նոյեմբեր 27,2020 11:55

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Ադրբեջանական զորքերը մտան անպաշտպան ՀՀ տարածք ու գրավեցին տարին մոտ 40 միլիոն դոլար հարկ վճարող, 3500 աշխատատեղ ունեցող հանքը: Մի քանի հարց է զարմացնում, մեղմ ասած:

1.15 օր ժամանակ կար, որ հայկական զորքերը խրամատ փորեին ու դիրքավորվեին: Ինչո՞ւ չի արվել:

2.Եթե խնդիր է դրված «սրբորեն պահպանել» Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա ինչո՞ւ է Արծվաշենն Ադրբեջանի տարածքում: Եկեք դա էլ վերականգնենք:

3.Ադրբեջանը ողջ խորհրդային շրջանում ՀԽՍՀ-ից տարածքներ է վերցրել (տեսեք քարտեզը): Ասենք, դիմել են Կարեն Դեմիրճյանին, որ Սիսիանի այս արոտավայրերը տվեք ԱԽՍՀ-ին, քանի որ մեր եղբայրական Ադրբեջանի հովիվները արոտավայրի կարիք ունեն: Ու Կարեն Դեմիրճյանը տվել է: Այդպես տասնյակ տարիներով: Արդյունքում, խորհրդային 70 տարիներին իրենք բավական բարելավել են իրենց դիրքերը, իսկ մենք նստած հավատացել ենք եղբայրական ժողովուրդների մասին միֆերին: Ոնց որ հիմա մեր իշխանությունները հավատում են խաղաղության պայմանավորվածությանը:

4.Հիմա իրենց հիմնական խնդիրն է հնարավորինս շատ բարձունքներ ու տարածքներ գրավել, որ հաջորդ պատերազմի ժամանակ գերակա դիրքերից սկսեն: Մեր բանակի գլխավոր խնդիրը ո՞րն է, իրենց զիջել բոլոր գերակա դիրքե՞րը:

Շուտով ՀՀ հետ Ադրբեջանի նոր, մոտ 500 կիլոմետրանոց սահմանում բազմաթիվ նմանատիպ խնդիրներ ենք ունենալու: Հատկապես վտանգավոր է Սյունիքը, քանի որ խորհրդային շրջանում ադրբեջանցիներն իրենց տարածքը մեծացրել են մինչև Գորիս-Կապան ճանապարհ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30