Լեռնային Ղարաբաղում էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է, վերականգնվել է նաև քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Նաև հաղորդվում է, որ ռուսական ինժեներական ստորաբաժանումները ականազերծման աշխատանքներ են իրականացնում: Մասնավորապես պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է Ստեփանակերտի հարավային ծայրամասը՝ ավելի քան 1.5 կմ երկարությամբ տարածք:
Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք վնասազերծվել և ոչնչացվել են:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ խաղաղապահ գործունեության ողջ ընթացքում ԼՂ տարածքում ականազերծվել է ավելի քան 2 հեկտար տարածք և ավելի քան 3 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 144 պայթյունավտանգ առարկա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ