Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյան. «Իրականում թիվը չէ կարեւոր, երեւույթն է զազրելի, որ քաղաքական փիառի նպատակով…». Լելե Թեփեի ողբերգությունը. «Հրապարակ»

Նոյեմբեր 27,2020 11:00

Օրերս «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր Լելե Թեփե բարձունքի լուսանկարը, որին կից գրառում էր կատարել՝ հարցեր ուղղելով պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին․ «Արծրուն Հովհաննիսյան, որ խնդրեմ, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում…»:

Արթուր Ղազինյանից փորձեցինք ճշտել, պաշտոնական շրջանակներից որեւէ կերպ արձագանքե՞լ են իր գրառմանը։ «Բացարձակ, հարցերը նշված են, եւ եթե իրենք ունենային բավարար համարձակություն եւ հանձնառություն՝ հանրության առաջ մաքրվելու իրենց տված կեղծիքի ու ստերի համար, գուցեեւ կարողանային պատասխանել այդ հարցին, բայց ամենակարեւորն այն հարցն է, թե հանուն ինչի են զոհվել։ Դա իրենց պիտի հարցնել»։ Ղազինյանին հարցրինք՝ զոհվածների թիվը, իր տեղեկություններով, 750 հոգի՞ է։ «Չեմ կարող ասել․․․ Այստեղ իրականում թիվը չէ կարեւոր, երեւույթն է զզվելի ու զազրելի, որ քաղաքական փիառի նպատակով․․․ մի խոսքով՝ չեմ ուզում խոսել այդ մասին»։ Իսկ ճի՞շտ է, որ այդ օպերացիան ղեկավարել է Սամվել Բաբայանը։ «Իրենք պետք է պաշտոնապես պատասխանեն, Դուք ունեք դրա հնարավորությունը՝ «Իմ քայլը» խմբակի ներկայացուցիչներին այդ հարցը տալու։ Թող իրենք պատասխանեն, կամ դիմեք հենց Արծրուն Հովհաննիսյանին․․․»։

Մեր աղբյուրները պատմեցին, որ Լելե Թեփեի պատմությունը հետեւյալն է․ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն գնով ազատագրել այն բարձունքը, որը «Սերժը տվել էր», որ դրա վրա փիառ արվի։ Այդ օպերացիան իրականացվել է, եւ 700-800 զոհ՝ մեր ամենապատրաստված զորամիավորումը, ոչնչացվել է հենց այդ բարձունքը գրավելու եւ թշնամու կողմից հրթիռակոծվելու պատճառով։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30