Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են Ադրբեջանի բանակի զինվորները ոչնչացնում հայկական գերեզմանները եւ ուրախ ծիծաղում

Նոյեմբեր 27,2020 10:34

«Սրիկայություն եւ վայրենություն». այսպես է ռուս բլոգեր Իլյա Վառլամովը որակել ադրբեջանցի զինվորների կողմից հայկական գերեզմանները պղծելու գործողությունները:

Նա մասնավորապես գրում է. «Հրադադարի հաստատումից մի որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արցախի հայերը ոչ միայն լքում են տները, այլ իրենց հետ տանում են հարազատների աճյունները, որպեսզի իրենց հողեր ներխուժած ադրբեջանցիները չկարողանան պղծել գերեզմանները: Այն ժամանակ դա մեզ տարօրինակ էր թվում, բայց այսօր ամեն բան պարզ դարձավ: Հայերը ճիշտ էին կանխատեսել եւ մի բան գիտեին: Ադրբեջանցի զինվորը «Տիկ-Տոկ»-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի բանակի զինվորները ոչնչացնում հայկական գերեզմանները եւ ուրախ ծիծաղում են:

Այդպիսի արարքներն ինձ բացարձակապես անհասկանալի են, ինչպես «Իսլամական պետության» կողմից Պալմիրայի հուշարձաններն ավիրելը կամ Աֆղանստանում Բուդդայի հուշարձանը ոչնչացնելը:

Հավանաբար, ադրբեջանցիները հիմա շատ են ուզում գործել «վայ պարտվածին» սկզբունքով: Սակայն նրանք դրանով ավելի են չարացնում հայերին, որոնց մեծ մասը նոյեմբերյան նահանջը համարում է ազգային խայտառակություն: Իսկ դա հեռանկարում, ինչպես հասկանում եք, նշանակում է նոր պատերազմ եւ նոր զոհեր: Ինչո՞ւ եւ ո՞ւմ է դա պետք:

Հուսով եմ, որ ադրբեջանական բանակի դուրսպրծուկների այս արարքները կդատապարտվեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30