Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դրամի արժեզրկումն առաջիկա օրերին կդադարի, վիճակը կկայունանա, այս վիճակին ականատես ենք եղել նաև անցած տարիներին». «Ժամանակ»

Նոյեմբեր 27,2020 10:29
dolar

Արտարժույթի շուկայում իրավիճակն արդեն կայունանում է, մարդկանց մոտ առկա խուճապային տրամադրությունները՝ ցրվում։ Այսօր արդեն փոխանակման կետերում և rate.am կայքում դոլարի առքը 503-505 դրամ է, իսկ վաճառքը՝ 510-512։ Համեմատության համար նշենք, որ նախօրեին դոլարի վաճառքը հասել էր 521 դրամի։

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն էլ «Ժամանակ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ առաջիկա օրերին դրամի արժեզրկումը կկանգնի, վիճակը կկայունանա, քանի որ մենք այս վիճակին ականատես ենք եղել նաև անցած տարիներին։ «Ես կարծում եմ, որ վիճակը կկայունանա։ Համենայնդեպս գիտեք, որ արտահանումը միշտ քիչ է ներմուծումից, իսկ արտահանման համար շատ ավելի բարենպաստ է դոլարի բարձրացումը, ինչը չի կարելի ասել ներմուծման համար։ Բայց, քանի որ մենք մեր զամբյուղն ավելի շատ ներկրված ապրանքներով ենք լցնում, դրա համար ժողովրդի կենսամակարդակի վրա տատանումն իր ազդեցությունը կթողնի»,- ասաց Մխչյանը։
Ինչ վերաբերում է դրամի արժեզրկմանը, մեր զրուցակցի խոսքով, պատճառները մի քանիսն են՝ կորոնավիրուսի ճգնաժամը, 2020 թվականին տուրիստների հոսքի նվազումը, որի պատճառով դոլարի շրջանառության պակաս եղավ, տրանսֆերտները քչացան կորոնավիրուսի պատճառով։ «Եվ մեկը մյուսի հետ կուտակվելով նպաստեց նրան, որ դոլարը 470-ից հասավ 500։ Իսկ 520-521-ը աժիոտաժային էր, դա լուրջ չէ»,- ասաց Մխչյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին ևս կկայունանա դրամը։ Պարզապես հարկավոր է հավատը չկորցնել մեր երկրի, մեր արժույթի հանդեպ։ «Այս աժիոտաժը հենց դրանով է պայմանավորված, որ մարդիկ մեծ քանակի դոլար են գնում։ Իրենց ավանդները հանում են բանկերից ու դոլար են գնում, բայց եթե մի փոքր կայունություն լիներ երկրում, նման երևույթներ չէին լինի»,-եզրափակեց Արտահանողների միության նախագահը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30