Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ՀԵՌԱՑԻՐ
Հայաստանի գործող իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մեզ անպատրաստ վիճակում հասցրեց պատերազմի:
Նիկոլ Փաշինյանը մեզ պարտության մատնեց և գաղտնի ստորագրեց ստորացուցիչ փաստաթուղթը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը մեզ թմրեցրեց, ստորացրեց ու հիմա էլ շարունակում է ստորացնել իր անկարողունակությամբ և աթոռապաշտությամբ:
Վախը, ամոթի և անպաշտպան լինելու զգացումը փաթաթվել է հայ ժողովրդի պարանոցին ու խեղդելով փորձում է ոչնչացնել:
Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները գտնվում են նույն հոգեվիճակում՝ նվաստացած, գլուխները՝ կախ:
Երբ մեր ազգն ընտրել է նվաստացած գոյատևումը, ստացել է ոչնչացումը:
ԱՅԼԵՎՍ ԱՆԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԱՆԱԼ ՊԱՐՏՎԱԾ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆԸ:
Պարտված Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների ներկայությունն ուղիղ սպառնալիք է մեր ազգի գոյությանը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ՀԵՌԱՑԻՐ:
Հ.Գ. 1. Առաջարկներ՝
1. Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցով պետք է համախմբվենք, այդ թվում՝
1) բոլոր պետական և ոչ պետական կազմակերպություններում աշխատողներն իրենց վերաբերմունքը բացահայտ պետք է ցույց տան այս իշխանության անկարողունակության նկատմամբ.
2) պետք է հասնել Ազգային ժողովի կողմից ռազմական դրությունը վերացնելու և վարչապետի նկատմամբ անվստահության գործընթացի մեկնարկին:
2. Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հետ զուգահեռ պետք է անհապաղ զբաղվել առնվազն հետևյալ հարցերով՝
1) գերիների վերադարձը դարձնել առաջնային հարց.
2) հանձնված/հանձնվող տարածքներում տեղակայել մեր ռազմիկներին՝ պաշտպանելու համար մեր բնակիչներին.
3) կազմակերպել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների բնակեցումը.
4) Հայաստանի սահմանների պաշտպանությունն ուժեղացնել, այդ թվում՝ նոր զորահավաքի միջոցով.
5) Սառեցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների երկրորդական նշանակության ծախսերի կատարումը և դրանք ուղղել վերը նշված նպատակներին:
Հ.Գ. 2. Աստծու օգնությամբ, մենք միասին այս վիճակից դուրս կգանք: Առաջին հերթին պետք է արթնանանք:
Հայաստանի քաղաքացի Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ