Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ Հայաստանում փլուզված է անվտանգության համակարգն ընդհանրապես. որքանո՞վ է հայկական կողմը տիրապետում իրավիճակին. «Ժամանակ»

Նոյեմբեր 27,2020 09:41

Անհասկանալի է, թե ադրբեջանցիները ինչպես են անարգել հասել մինչև Սոթք: Խոսքն այն մասին չէ, որ նրանք պետք է հասնեին, այսպես ասած, մարտերով: Հարցն այն է, որ Հայաստանի կառավարության համար, որը ստորագրել է եռակողմ համաձայնագիրը և, ըստ այդմ, Քարվաճառի հանձնման ժամանակացույցը, խնդիրը պետք է լիներ կանխատեսելի: Եվ կանխատեսելի լինելով, այն պետք է լիներ իր զգայունությամբ հասկանալի: Հետևաբար, չպետք է լիներ այսպես ասած՝ տեղեկատվական անակնկալ, և Սոթքի հանքավայրի աշխատակիցների ու բնակիչների համար չպետք է լիներ «ադրբեջանցիների անսպասելի այց»: Նրանք չպետք է հասնեին Սոթքի հանք և առավել ևս առաջացնեին աժիոտաժ:

Ըստ այդմ, միանգամայն հասկանալի լինելով բացատրությունը սահմանագծման անհրաժեշտության վերաբերյալ, այդուհանդերձ անհասկանալի է, որ խնդիրը հանկարծ դառնում է անակնկալ, հարցադրումներով հանդերձ՝ ինչպես են ադրբեջանցիները հասել այդտեղ: Այս պատկերն ավելանում է Արցախում ևս սահմանագծման անորոշություններին, որ արձանագրվում են այս օրերին թե՛ գյուղերի, թե՛ գյուղերին կից տարածքների վերաբերյալ: Այդ ամենն էլ իր հերթին առաջացնում է հարցեր, թե որքանով է հայկական կողմը տիրապետում իրավիճակին, դրա զարգացումներին: Սա ընդհանրապես առաջացնում է հարցեր, այսպես կոչված, եռակողմ համաձայնագրի հետ կապված, այն իմաստով, թե ստորագրությունից ու պարտավորություններից բացի, հայկական կողմն այդ համաձայնագրում կա՞ որպես որևէ իրավասություն ունեցող սուբյեկտ: Սրանք հարցեր են, որոնք էապես առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը, թե՛ հանրային տրամադրություններին և թե՛ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության վարկին, պետական արժանապատվությանը: Տպավորություն է, որ Հայաստանում փլուզված է անվտանգության համակարգը ընդհանրապես: Համենայնդեպս ստեղծված են այդպիսի տպավորության բոլոր նախադրյալները, և դրանք չչեզոքացնելու պարագայում դոմինոյի խիստ վտանգավոր էֆեկտը կարող է բերել լրջագույն հետևանքների:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30