Լրահոս
Օրվա լրահոսը

Բո­լո՞ր պաշ­տո­նանկ­ված նա­խա­րար­ներն են դառ­նա­լու խոր­հր­դա­կան ու ստ­վե­րա­յին կա­բի­նե՞տ են ձևա­վո­րե­լու, թե՞ միայն խիստ ար­ժե­քա­վոր­նե­րը, յու­րա­յին­նե­րը. «Իրատես»

Նոյեմբեր 27,2020 08:30

Ո՞ր հար­ցով է Նի­կոլ Փա­շի­նյա­նը 17 օր զբաղ­վել ու ի՞նչ ար­դյունք­նե­րի է հա­սել: Որ Պու­տի­նը և Մեր­կե­լը 2 մի­լիոն եվ­րո են տա­լիս ԿԽՄԿ-ին՝ գե­րի­նե­րին վե­րա­դարձ­նե­լու հար­ցե­րը կազ­մա­կեր­պե­լո՞ւ հա­մար, Ռոս­տո­վից բեռ­նա­տար­նե­րով ա­պա­կի ու շի­նա­նյո՞ւթ է ու­ղարկ­վում ա­վեր­ված տնե­րը վե­րա­կանգ­նե­լու: Հա­յաս­տա­նում ա­պա­կին ու շի­նա­նյու­թը վե­րա­ցե՞լ են, թե՞ օ­տա­րի հաշ­վին ապ­րե­լը «Նոր Հա­յաս­տա­նի» նոր սո­վո­րույթն է: Ոչ ոք չգի­տի՞, որ ձրի պա­նի­րը թա­կար­դում է միայն: Որ Մակ­րոնն է ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րի հետ Ար­ցա­խի պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի փր­կու­թյան հանձ­նա­ժո­ղով ձևա­վո­րում ու մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն հա­վա­քում Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի հա­մար: Որ Մակ­րոնն է մտա­ծում ան­հայ­րե­նիք. ան­տուն, ա­նաշ­խա­տանք, ան­պատ­մու­թյուն մնա­ցած հա­յե­րի փր­կու­թյան մա­սին:

Թե՞ հենց այս հար­ցերն էին Նի­կոլ Փա­շի­նյա­նի «Ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի» տո­ղա­տա­կե­րում, որ մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յին հա­սու չեն՝ ՄԵԾ, ՇԱՏ ՄԵԾ քա­ղա­քա­կա­նու­թյուն լի­նե­լով, որ միայն ինքն ու «կիրթ» Ա­լիևն են հաս­կա­նում: Նույ­նիսկ «կիր­թը» ի­րեն այն­քան ան­կիրթ է պա­հում, որ Մի­լի միջ­լի­սում դեռ Նի­կոլ Փա­շի­նյա­նին Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին հե­րո­սի կո­չում չի տվել, թեև խոս­տա­ցել էր: Ոչ էլ Էր­դո­ղա­նը:

Մի բիզ­նես Նի­կոլ Փա­շի­նյա­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, Հա­յաս­տա­նում ծաղ­կեց­րեց՝ ծաղ­կի բիզ­նեսն ու գե­րեզ­մա­նա­շի­նու­թյան: Բայց դա էլ ան­կո­րուստ չա­րեց՝ պե­տու­թյու­նը գե­րեզ­ման դնե­լով: Ու հի­մա ցան­կա­ցած կա­ռա­վա­րու­թյուն ստիպ­ված է լի­նե­լու սկ­սել զրո­յից՝ ան­ռե­սուրս, ան­ֆի­նանս ու ա­նար­ժա­նա­պա­տիվ:

Ի փառս պե­տա­կա­նա­շի­նու­թյան Նի­կոլ Փա­շի­նյա­նի ման­կա­պար­տե­զը վեր­ջա­պես գտել է ա­մե­նա­կարևոր հար­ցը և բա­րե­հա­ճել ԱԺ խոր­հր­դի նիս­տի ներ­կա­յա­նալ՝ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին ման­դա­տից զր­կե­լու: Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը ման­դատ չու­նե­նա, Լա­չի­նը վե­րա­դարձ­նե­լու են մե՞զ: Թե՞ Շու­շին, որ հան­ձն­վեց թշ­նա­մուն, որ հան­կարծ թուրք քա­ղա­քա­պետ չու­նե­նա: Հի­մա հա՞յ է:

Ի փառս պե­տա­կա­նա­շի­նու­թյան Նի­կոլ Փա­շի­նյա­նը վեր­ջա­պես պաշ­տո­նան­կում է ԿԳՄՍ նա­խա­րա­րին, ու… տա­նում գլ­խա­վոր խոր­հր­դա­կան: Բո­լո՞ր պաշ­տո­նանկ­ված նա­խա­րար­ներն են դառ­նա­լու խոր­հր­դա­կան ու ստ­վե­րա­յին կա­բի­նե՞տ են ձևա­վո­րե­լու, թե՞ միայն խիստ ար­ժե­քա­վոր­նե­րը, յու­րա­յին­նե­րը ու վտան­գա­վոր­նե­րը:

Ես ՔՊ-ին չեմ ընտ­րել ու միայն 2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ից նո­յեմ­բե­րի 9-ը չեմ քն­նա­դա­տել ՔՊ-ի վար­չա­պե­տի ու կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը, բայց հի­մա ես ինձ հա­վա­սար մե­ղա­վոր եմ հա­մա­րում նրանց ընտ­րած­նե­րի հետ, ո­րով­հետև պարտ­վել եմ իբրև լրագ­րող ու չեմ կա­րո­ղա­ցել բա­ցատ­րել ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ՇԱ­ՀԻ ու ԱՆՁ­ՆԱ­ԿԱՆ ՊՈ­ՊՈՒ­ԼԻԶ­ՄԻ, ԺՈ­ՂՈՎՐ­ԴԱ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ու ԴԵ­ՄԱ­ԳՈ­ԳԻԱ­ՅԻ տար­բե­րու­թյու­նը: Ի տար­բե­րու­թյուն Նի­կոլ Փա­շի­նյա­նին ընտ­րած­նե­րի ու ե­րիտ­հա­յե­րի եր­կր­պա­գու­նե­րի, ես ըն­դու­նում եմ, որ մար­դը կա­րող է սխալ­վել ու պար­տա­վոր է սխա­լը ուղ­ղել:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30