Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարենային անվտանգության այլ խնդիրներ էլ կունենա Հայաստանը, եթե առանց հապաղելու չանցնենք գործի. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 27,2020 08:10

«Հայտնի եռակողմ հայտարարության հետեւանքով Արցախի մեծ մասը կորցրեցինք: Արցախի՝ թշնամուն անցնող տարածքները մեզ համար ոչ միայն քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեին, այլ տնտեսական:

Այդ տարածքներում ցորեն էր աճեցվում՝ տարբեր հաշվարկներով տարեկան միջինը 100 հազար տոննա: 2017 եւ 2018 թթ. Արցախում 135-150 հազ. տոննա հացահատիկ է արտադրվել: Եվ բերքը բավականացում էր ոչ միայն Արցախի բնակչությանը, այլեւ Հայաստան էլ էր ներկրվում՝ 100 հազ. տոննայի չափով: Ցորենով Հայաստանի ինքնաբավությունը 31 տոկոս է կազմում: ՀՀ-ն տարեկան 200 հազ. տոննա է արտադրում, եւս 250 հազ. տ ներկրում է: Այսինքն՝ հիմա այլ երկրներից պետք է բերենք նաեւ Արցախից չստացվող մասը: Ու քանի որ հացահատիկը հիմնականում Ռուսաստանից ենք բերում, եւ Ռուսաստանն էլ մեզ դա դոլարով է վաճառում, արդեն կարող ենք հաշվել այն վնասները, որ կրելու ենք դոլարի այս օրերի արժեւորման եւ դրամի արժեզրկման հետեւանքով:

Պարենային անվտանգության այլ խնդիրներ էլ կունենա Հայաստանը, ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նկատել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, եթե առանց հապաղելու չանցնենք գործի…»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30