Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոթքի ոսկու հանքը կիսվել է ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ. ԳՇ պետի տեղակալը հաստատել է

Նոյեմբեր 27,2020 01:32

ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը ասուլիսում հասատատեց  այն լուրը, որ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ ադրբջանական կողմում է: Նա նշել է, որ ռուսական կողմը կազմակերպում է տարածքի պահպանությունը:

Նաեւ հավելել է, որ այդ տարածքում խաղաղապահներ ընդգրկված չեն եղել: ԳՇ պետի տեղակալը նշել է նաեւ, որ տեղյակ չէ՝ հետո կլինեն թե ոչ:

«Ըստ պայմանավորվածության՝ հայկական զինված ուժերը եւ այդ տարածքի ազգաբնակչությունը երկարաձգված ժամկետով ամսի 25-ին պետք է Քարվաճառի շրջանից ամբողջությամբ դուրս եկած լինի, որը եւ իրականացվել է: Զորքերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են նախապես պլանավորված բնույթով…Ամեն դեպքում, այն, ինչ իրականացվել է մինչ այսօր, իրականացվել է պլանավորվածին համապատասխան եւ ճշգրիտ ժամանակացույցով»,-շեշտել է նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Խնդրում եմ ասեք, ինչ նախարարություն է “ԳՇ” հապավումը ։ Ընդերքի՞, Շրջակա միջավայրի պահպանությա՞ն ․․․ Ի՞նչ կառույց է։ Շնորհակալություն ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30