Նիկոլ Փաշինյանը պարզ քաղաքագիտական հասկացություններն էլ է իմաստազրկում։ Երբ ասում է, թե իրավիճակի պատասխանատուն ինքն է և գիտակցում է իր պատասխանատվությունը ոչ միայն վերջերս տեղի ունեցածի, այլև իրադարձությունների հետագա զարգացումների հարցում, չի՞ հասկանում, որ դա որոշակի քայլ է ենթադրում։
Քաղաքականությունն էլ իր կանոններն ունի, ու որքան էլ Փաշինյանն իրեն ամեն ինչից դուրս դնի, դրանից իրողությունները չեն փոխվում։ Եթե դու ստանձնում ես պատասխանատվություն տեղի ունեցածի համար, քաղաքական առումով դա նշանակում է հրաժարականի դիմում։
Չի լինում այնպես, որ խոստովանես քո մեղքը ու շարունակես աշխատել՝ իբր ոչինչ չի եղել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում