Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոտրել են, թե բացել են, ես ինքս չեմ տեսել». ԳՇ պետի տեղակալը՝ Քարվաճառի դարպասի մասին

Նոյեմբեր 27,2020 00:48

Հարցին՝ տարօրինակ չի՞ թվում, որ Սոթքի ոսկու հանքը շահագործող ռուսական մասնավոր ԳեոՊրոմայնինգ ընկերությունն ինքնուրույնաբար կարողացել է անցակետ տեղադրել, ՀՀ իշխանությունները չգիտեի՞ն, որ դա Ադրբեջանի տարածք է, եւ ՀՀ պետական դրոշով անցակետ էին թույլ տալիս կառուցել, ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը ասուլիսում հետեւյալ կերպ արձագանքեց. «Ում տարածքն է, ինչ պատկանելություն ունի,ես  նման բան չասացի: Այն կապամոնտաժվի, այսօր իրենք մեզ դիմել են, որ աջակցենք,անհրաժեշտության դեպքում, որպեսզի այդ հարցը լուծեն: Իսկ մինչ այդ դիմել են, որ ուզում էին անցակետ ստեղծել: Մենք չգիտենք՝ իրենք ադրբեջանական կողմի հետ ունե՞ն պայմանավորվածություն, համաձայնություն, դա մեր իրավասությունից եւ լիազորությունից դուրս է: Մենք ճշտությամբ կատարել ենք այն խնդիրները, որոնք ըստ ժամանակացույցի մեզ հանձնարարված են եղել»:

Ինչ վերաբերվում է Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասին եւ թշնամու առաջ գալու վերաբերյալ հարցին՝ ԳՇ պետի առաջին տեղակալը նորից նշեց, որ անցակետը տեղադրված է եղել ռուսական ընկերության նախաձեռնությամբ, պատկանել է ռուսական կողմին. «Քննարկումներն ինչպես են եղել, հետո կոտրել են, թե բացել են, ես ինքս չեմ տեսել: Բայց իմ ունեցած ինֆորմացիայով՝ չեն կոտրել, դա բացվել է»:

Արդյոք ստացվո՞ւմ է, որ այն հատվածը, որին մոտեցել են ադրբեջանական զորքերը, ի սկզբանե նախատեսված էր, որ անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այս հարցին էլ Տիրան Խաչատրյանը այսպես պատասխանեց. «Իհարկե, համաձայնագրով ամեն դեպքում մենք այդտեղ չպետք է լինեինք: Իսկ եթե այդ տարածքը թեկուզ ռուսների վերահսկողությամբ գտնվում էր ոչ ադրբեջանական կողմի հսկողության տակ, մեզ համար ձեռնտու տարբերակ էր»:

Ճշգրտող հարցին ի պատասխան էլ ասաց, որ մեր զորքերը, ըստ համաձայնագրի Քարվաճառի տարածքը պետք է ազատեին նոյեմբերի24-ին ժամը 24:00-ին:

Լրագրողները խնդրեցին հստակեցնել, թե ի վերջո որտեղից է սկսվում Արցախի սահմանը, որը հուշում էր արդեն ապամոնտաժված ցուցանակը: «Սոթքի լեռնանցքը, որ ճանապարհով գնաս, դա սահմանն է…Կարող եմ քարտեզով ներկայացնել բարձունքները, բայց դա ձեզ ինչ-որ բան կտա՞»,-ասաց  նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30