Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե սովետական քարտեզ է, դու Արծվաշեն մտնելո՞ւ ես, չես մտնելու չէ՞, ո՞նց ես Հայաստանի ունեցվածքը ցրիվ տալիս. փորձագետը՝ Փաշինյանին

Նոյեմբեր 26,2020 22:44

«Իշխանությունները հերքել են, որ ադրբեջանական զորքերը մտել են Սոթքի հանքի տարածք, բայց մենք բոլորը հիմքերն  ունենք ասելու, որ դա լկտի սուտ է: Հայտնի է Վարդենիսի ու Սոթքի համայնքապետերից, որ հանքի տարածքով սահմանազատում են անում ու, ըստ էության, չեմ կարծում, որ այդ հանքն այլեւս կկարողանանք շահագործել, իշխանություններից հստակ որեւէ  բացատրություն չկա ոչ այս, ոչ էլ կարեւոր այլ հարցերով»,- Սոթքի հանք այսօր մտած ադրբեջանցի զորքի գործողություններին անդրադառնալով՝ քիչ առաջ ուղիղ եթերով ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նա հիշեցրեց, որ Սոթքի ոսկու հանքը ՀՀ ամենամեծ ոսկու հանքն է, ՀՀ հազար խոշոր հարկատուների ցանկում մինչեւ այս տարվա սեպտեմբերը հանքը կառավարող ընկերությունը ՀՀ չորրորդ հարկատուն է, իսկ հանքերից երկրորդ խոշոր հարկատուն է: Փորձագետի խոսքով, այս տարվա իննը ամիսների ընթացքում հանքի շահագործումն իրականացնող ընկերությունը 16,3 միլիարդ դրամ հարկ է վճարել  պետբյուջե. «Սահմանազատման համար երկրները տասնամյակներով կարող են իրար հետ բանակցել, քննարկել, անպայման պետք է լինի սահմանազատման հանձնաժողով: ՀՀ -Վրաստան սահմանը մինչեւ վերջ սահմանազատած չէ, նույնը Վրաստանի ու Ադրբեջանի սահմանի մասին կարելի է ասել: Ասել, որ հստակ սահման կա այս կամ այն տեղում,  այդպես չէ: Եթե Խորհրդային քարտեզով մի բան է եղել, չի նշանակում ,որ ավտոմատ այդպես է դառնում է հիմիկվա քարտեզի վրա:

Այդ հարցը պետք է բանակցել, եթե պետություն ես, այդ հարցը չպետք է որոշի ինչ-որ ավտոմատով մահմուդը, որը մեր հանքից պետք է քշի մեր բանվորներին, մերոնք էլ խնդրեն՝ վայ չէ, եկեք հասկանանք: 17 օր է անցել այդ խայտառակ հայտարարությունից եւ 17 օր ինչու ՀՀ կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկել, ինչու է Ադրբեջանի սպեցնազը գալիս ու բախվում երեք հայ զինվորի հետ, ինչ-որ հանքի աշխատող բանվորների հետ….ուր է հայկական ԶՈՒ դիրքերը, էդ որ բերում էիք դարպաս էիք դնում, կարո՞ղ է մի հատ էլ զանգ կախեիք, որ ադրբեջանցիները գալուց զանգեին: Փաշինյանը Ճանապարհային քարտեզ  է գծում, ի՞նչ ճանապարհային քարտեզ; Եթե սովետական քարտեզ է, դու Արծվաշեն մտնելո՞ւ ես, չես մտնելու  չէ՞, ոնց ես Հայաստանի ունեցվածքը ցրիվ տալիս: Ինչ պետք է արվեր. նախ պետք է այդտեղ զորք կանգնեցնեին, այդ հարցը բանակցվեր ռուսների հետ, բոլոր հետաքրքրված կողմերի հետ: Եթե չգիտես ինչպես պետք է բանակցել, ապա հեռացիր, կգային մարդիկ ու թեկուզ իրենց անձնական կապերով կբանակցեին: Ղարաբաղը տվեց, հիմա տալիս է ՀՀ տարածքից.  ՀՀ պատմության մեջ այսպիսի խայտառակ կառավարություն չի եղել: Այն ինչ սովետի ժամանակ չկարողացան անել, Նիկոլ Փաշինյանը մի ստորագրությամբ տվեց: Ամբողջ պաշտպանական համակարգը քանդեց…Այս ամեն ինչը կանգնեցնելու միակ շանսը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30