Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբեր 26,2020 22:33

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ Կիպրոսի հարցում նրա դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրությունը:

«Պատգամավորները կոչ են արել ԵՄ խորհրդին պահպանել միասնականությունը Թուրքիայի միակողմանի և անօրինական գործողությունների նկատմամբ և կոշտ պատժամիջոցներ սահմանել»,- ասվում է փաստաթղթում: Բանաձևին կողմ է քվեարկել 631, դեմ՝ 3 խորհրդարանական, 59-ը ձեռնպահ են մնացել:

Ընդ որում, բանաձևում նշվում է, որ «հակամարտության երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության, դիվանագիտական ջանքերի և բանակցությունների արդյունքում»:

Միաժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում հակամարտության կարգավորման հիմքում դնել միասնական դաշնությունը՝ Կիպրոսի թուրքական և հունական համայնքների համար: «Պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին առավել ակտիվ դեր խաղալ ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների առաջմղման համար»,- ասվում է փաստաթղթում:

Ակնկալվում է, որ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունները դեկտեմբերի 10-11-ը սպասվող գագաթնաժողովում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30