Հայաստանի տարածքում՝ զորամասից դուրս, հայտնաբերվել է ռուս պայմանագրային զինծառայողի մարմին՝ առանց բռնության հետքերի, կատարվում է քննություն: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
«Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի հրամանատարության հանձնաժողովը իրավապահ մարմինների հետ անցկացնում են քննություն պայմանագրային զինծառայողի մահվան փաստով: Զինծառայողի անշունչ մարմինը հայտնաբերվել է ծառայակիցների կողմից զորամասի տարածքից դուրս: Բռնության հետքեր զինծառայողի մարմնի վրա չեն հայտնաբերվել»,- հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ այս պահին պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ