ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ադրբեջանական «Քարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը ցմահ որակազրկվել է, իսկ ակումբը տուգանվել է 100 հազար եվրո:
Սույն անձը արցախյան պատերազմի օրերին սոցցանցում գրառում կատարելով բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին սպանելու ուղիղ կոչ էր արել: Ճիշտ է, հետո նա հեռացրել ր այդ գրառումը, սակայն օգտատերերը հասցրել էին տարածել գրառումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ