Լրահոս
Օրվա լրահոսը

Ազերի զինյալները 80 հոգով կոտրել են «Սոթքի» հանքավայրի կողպեքը. Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ ցույց տվեց

Նոյեմբեր 26,2020 21:12

«Акелла промахнулся, Акелла должен уйти»

«Այս իշխանությունը շարունակում է 2,5 տարի առաջ սկսած սուտը, կեղծիքը մանիպուլյացիան, դեմագոգիան, մեղքը բոլորի վրա գցելու իր մարտավարությունը»,- խորհրդարանի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր ռազմական դրությունը չեղարկելու մասին հարցը, խմբակցության անունից ունեցած իր ելույթում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ «Նիկոլ Փաշինյանն այլեւս անցյալ է, Նիկոլ Փաշինյանն այլեւս ուրվական է, ուրվական, որը ճանկռտելով կառչել է իր պաշտոնից`ահաբեկելով նաեւ բոլոր նրանց, ովքեր համարձակություն կունենան ասելու, որ պարտված ղեկավարը պիտի հեռանա»: Նա իր խոսքն ավարտեց «Մաուգլի» մուլտֆիլմի հայտնի արտահայտությամբ`«Акелла прамахнулса, Акелла должен уйти»:

Իր ելույթի սկզբում Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ ցույց տվեց, թե ինչպես ե  ադրբեջանցի զինծառայողները գտնվում են «Սոթքի» հանքավայրի մատույցներում:

«Ուշադիր նայեք, Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրից հետո, երբ որ ֆիքսվեցին սահմանները, երբ որ Քարվաճառի սահմանները ցավալիորեն փակվեցին, ազերի զինյալները 80 հոգով կոտրել են կողպեքը…Քիչ առաջ զանգեցին «Սոթքի» աշխատակիցները ինձ, ասացին, որ մենք սարսափի մեջ ենք, այս պահին փորձում ենք իջեցնել տեխնիկան եւ փորձում ենք մարդկանց անվտանգ տեղափոխել»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն արձանագրում է, որ մենք այսօր չունենք  իշխանություն եւ Հայաստանում բացարձակ անիշխանություն է. «Այս կադրերից հետո վարչապետի մամուլի խոսնակը հայտարարում է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ երկրորդ նախադասության մեջ գրում է. «Սպասում ենք Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը, որի հետ չենք կարողանում կապ հաստատել»: Հարգելի տիկին կամ օրիորդ, եթե տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այդ դեպքում ինչի՞ եք սպասում Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը, որի հետ չեք կարողանում կապ հաստատել»:

Այսօր ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում հայտարարել էր. «Շատ սխալներ ենք արել, բայց դրանք չեն եղել այնպիսին, որ կառավարությունը ողջ կազմով հրաժարական տա»:

Դիմելով նրան, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Պարոն Թունյան ճի՞շտ եք ասում: Դուք հայրենիք եք վաճառել, դուք Արցախ եք տվել թուրքին: Թե՞, կներեք, եթե դուք որոշել եք, որ էլի բաներ ունեք անելու, որ թուրքը նաեւ մտնի Վարդենիս, վերցնի Սյունիքը, վերցնի Մեղրին… միգուցե`այո, դուք դեռ այնպիսի բան չեք արել, որ դուք, լինելով իմ վստահ համոզմամբ պարկեշտ մարդ, որ համաձայնեք, որ Նիկոլ Փաշինյանը եւ ձեր կառավարությունը պիտի հրաժարական տա»:

Նաիրա Զոհրաբյանը չի զլացել, կադաստրում նայել է, Հայաստանում առկա ամենաթանկ դղյակի արժեքը, քանի որ շատ է շրջանառվում, թե տեղյակների փոխարեն կարող էր զենք լինել. ամենաթանկ դղյակը մեր երկրում արժե երեք միլիոն դոլար: «Նիկոլ Փաշինյանի սելֆիի համար գնված ՍՈՒ-երից, արժեին հատը 130 միլիոն դոլար է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ բոլոր այն ուրախացողներին, ովքեր հիմնավորում են, թե ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջը կորցրել է, բայց փրկել է Ստեփանակերտը` հիշեցնում է, որ Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանը դարձել է 410 կմ, ուստի, պատերազմի վտանգը ավելի մեծացել է:

Նա իշխանական պատգամավորներին դիմելով ասաց, որ ոչ ոք չի թաքցնում, որ ռազմական դրությունը ցանկանում են վերացնել, որպեսզի ոչ թե փողոցում, այլ խորհրդարանում պահանջեն Նիկոլ Փաշինյանի հեռանալը. «Րոպե առաջ ուզում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետեւ դա րոպե առաջ պետք է Հայաստանին եւ Արցախին: Ճանաչելով իրեն ես գիտեմ, որ ինքը մինչեւ մեր արյան վերջին կաթիլը կռիվ է տալու: Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ դագաղներով, սեւ լենտերով, ֆեյքերով, հայհոյանքներով: Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո, մենք դեռ շատ երկար մեր միջից պետք է հանենք նիկոլիզմը»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30