Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենիկովը:
Նա հայտարարել է, որ ռուս խաղաղապահները մշտական մոնիթորինգ են իրականացնում շփման գծում, ինչպես նաև զբաղվում են հումանիտար հարցերով, ապահովում խաղաղ բնակիչների վերադարձը իրենց նախկին բնակության վայրեր, քաղաքացիական նշանակության օբյեկտների վերականգումը:
Կոնաշենիկովի խոսքով՝ օրական Արցախի 2000 քաղաքացի վերադառնում են իրենց նախկին բնակության վայրեր, ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 17 հազար մարդ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ