Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջևան տանող միջանցքից Թուրքիայի օգտվելու հանգամանքը անհանգստացնում է Իրանին. «Ա1+»

Նոյեմբեր 26,2020 20:40

«Ա1+»-ի զրուցակիցն է իրանագետ Գարիկ Միսակյանը:

-Իրանի մեջլիսում նախօրեին քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարեց,որ իրենց համար անընդունելի է Արցախյան պատերազմից հետո ձևավորվելիք միջանցքից Թուրքիայի օգտվելու հանգամանքը: Արդյո՞ք սա իրանական իշխանությունների կողմից մեսիջ է,թե առանձին քաղաքական ուժի տեսակետ է ընդամենը:

-Ընդհանուր առմամբ, եթե մի քիչ ավելի վաղ շրջանից խոսենք, Իրանի Արտաքին գործերի նախարարության, հատկապես Ռոհանիի կառավարության վարած քաղաքականությունը հատկապես արցախյան պատերազմի այս վերջին շրջանում̀ Իրանի ազգայնական և ռազմական թևի  կողմից քննադատության է ենթարկվում:Այդ պատգամավորը ազգայնական՝ ավելի շուտ պահպանողական թևի ներկայացուցիչներից մեկն էր, որը արտահայտելով Իրանի ազգայնական շրջանակների կարծիքը՝ դժգոհություն է հայտնում հատկապես միջանցքի հետ  կապված:Իսկ աշխարհագրական սահմանների հետ կապված հայտարարությունը, ինձ թվում է, ելնում է նախ այն տեսակետից, որ այդ միջանցքով հնարավոր է Հայաստան-Իրանի սահմանի որևէ փոփոխություն:

Այսինքն Իրանում անհանգստություններ կան,թե այդ միջանցքն անցնելու  է Մեղրիով և հատելու է իրանական սահմանը, թե՞ ընդհանրապես մեկ ճանապարհ է լինելու: Իրանի այս քաղաքական շրջանակներում̀ հատկապես Խորհրդարանում, որտեղ  վերջին ընտրություններից հետո պահպանողական թևի ներկայացուցիչներն են մեծամասնություն կազմում̀ մեծ զգայունություն և անհանգստություն կա և միջանցքի հետ կապված և վերջին զարգացումներից հետո Ադրբեջանական հանրապետության տարածքում Թուրքիայի ազդեցության աննախադեպ աճի հետ կապված:

Դա բերելու է նաև Իրանի հյուսիսային շրջաններում անջատողական շարժումների ակտիվացմանը ամենայն հավանականությամբ:Եվ այդ խորհրդարանի պատգամավորի խոսքն ուղղված էր նաև դրան, որ եթե Իրանի հյուսիսային  շրջաններում տեղի ունեցող զարգացումներին մեծ ուշադրություն չդարձնեն̀ Իրանի համար դա լուրջ վտանգ կարող է դառնալ:

– Ձեր նշած քաղաքական ուժերի մտահոգությունները կարո՞ղ են Իրանի իշխանությունների քաղաքական դիրքորոշման փոփոխության հանգեցնել:

-Ընդհանուր առմամբ,  Իրանում և որոշ այլ պետություններում,եթե անգամ այս փոփոխություններից անհանգստություններ կան̀ գոյություն ունեցող այդ պայմանագրի առկայության դեպքում որոշ չափով նաև հաշտվել իրավիճակի հետ հասկացությունը կա: Այսինքն, Իրանի շրջանակներում,եթե անհանգստություն են հայտնում, ապա իրենց ազգային շահերից ելնելով են դա անում: Նաև քննադատություն կա, որ Իրանը չկարողացավ իր ազդեցությունը Ադրբեջանում պահպանել: Այսինքն` Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի այցը, նրա կատարած հայտարարությունները դիտարկվում էին այն տեսանկյունից, որ Իրանը փորձում էր հակակշռել Թուրքիայի ազդեցությանը Ադրբեջանում: Սակայն, տեսանք, որ ռուսական միջնորդությամբ կնքված պայմանագրում, եթե Թուրքիան չնչին, նույնիսկ իր շահերի առումով ստացավ ինչ-որ բան̀ Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում ներկայություն և այդ միջանցքը դեպի Նախիջևան ձգվող, ապա Իրանը ընդհանրապես կարելի է ասել գործընթացից դուրս մնաց: Իրանի Արտաքին գործերի նախարարի չեղարկված կամ կարելի է ասել հետաձգված այցը միտված էր Մեղրիի կամ Հայաստանի տարածքով անցնող այդ միջանցքի շուրջ բանակցություններում ներգրավվել կամ ընդհանրապես որևէ ձևաչափով տարածաշրջանային բանակցություններ սկսել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30