ԱԺ արտահերթ նիստում այսօր ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագիծը քվեարկության դրվեց: «Կողմ» քվեարկեց 36 եւ «դեմ»՝ 56 պատգամավոր: Որոշումը չընդունվեց:
Հիշեցնենք, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում երեկ նախագիծը ներկայացնելով՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ ռազմական դրության համար հիմք ծառայած հանգամանքներն արդեն գոյություն չունեն, ուստի այն պետք է չեղարկել:
Մինչդեռ ՊՆ եւ կառավարության ներկայացուցիչներն ասել էին, որ ռազմական դրության չեղարկումն անվտանգային եւ առողջապահական խնդիրներ կառաջացնի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ