Տավուշի մարզի չորս սահմանապահ գյուղում նոր թաքստոցներ են կառուցվել։
Aravot.am- ի հետ զրույցում «Պահապան» հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանը նշեց, որ թաքստոցների կառուցումը սկսվել էր սեպտեմբեր ամսվա սկզբին և մոտ օրերս կհանձնվի շահագործման։
«Մեր հիմնադրամը 2016 թվականից սկսած Տավուշի մարզի բոլոր սահմանապահ գյուղերում թաքստոցներ է կառուցում և նորոգում։ Մինչև հուլիսյան սահմանային բախումները մենք զբաղված էին գյուղերի դպրոցների ու մանկապարտեզների տարածքում թաքստոց պատրաստելով, իսկ հուլիսյան դեպքերից հետո, երբ Տավուշում սահմանային բախումների արդյունքում վնասվեցին մարզի չորս սահմանապահ գյուղերը, մենք Տավուշի մարզպետարանի հետ համատեղ հայտարարեցինք դրամահավաք և արդյունքում հավաքված գումարով «Պահապան» հիմնադրամը վնասված չորս սահմանապահ գյուղերի ներսում չորս թաքստոց պատրաստեց»,- նշել է Հարությունյանը։
Հիմնադրամի տնօրենի խոսքով, դրամահավաքի շնորհիվ շուտով սկսվելու են նաև Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում ջրամատակարարման խնդիրների լուծումը.
Կարդացեք նաև
«Դրամահավաքը նպատակ ուներ նաև լուծելու Տավուշի սահմանապահ գյուղերի ոռոգման և խմելու ջրի հարցը ու այժմ մենք պատրաստվում են այդ աշխատանքները սկսել»։
Սաթենիկ Հովսեփյան
Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի կայքից: