«Անվտանգության խորհրդի նիստը երբ եղավ, ես եւ Արման Աբովյանն ասացինք՝ պարոն վարչապետ, ձեր պլանը ո՞րն է: Ասաց՝ «դե, էնքա՜ն պլաններ կան, այդ թվում՝ պարտիզանական կռիվ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Պարտիզանական, պատկերացնո՞ւմ եք…21-րդ դարում գերագույն գլխավոր հրամանատարը նման բան է ասում…ու դուք ուզում եք մեզ համոզել, թե մենք ասել ենք՝ վարչապետն ամեն ինչ ճիշտ է անո՞ւմ»,-դիմելով «Իմ քայլին»՝ ասաց Էդմոն Մարուքյանը: Նրա շարունակեց. «Ում ուզում եք՝ մեղադրեք, բայց պարտության խորհրդանիշը պետք է հեռանա: Ավելին, ես տպավորություն ունեմ, որ պատերազմը պրովոկացվել է իշխանության կողմից՝ բանակցային գործընթացի տապալմամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ