Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի տարածքում այս պահին ռուս եւ ադրբեջանցի զինվորականների հետ բանակցում են հայկական կողմի ներկայացուցիչները։ Հանքի աշխատակիցներին հրահանգվել է դադարեցնել աշխատանքը, եւ ըստ նրանց՝ սպասում են հանքի տնօրենի ժամանմանը, որպեսզի պարզ լինեն հետագա անելիքները։
Ի դեպ, ինչպես տեղեկացրին աշխատակիցները, ազերիները քանդել են նաեւ հայկական կողմի օրերս տեղադրված դարպասները, որով արգելվում էր նրանց մուտքը Հայաստանի սահման։
Հիշեցնենք, որ հանքի մի մասը գտնվում է Քարվաճառի շրջանում, որը, ըստ եռակողմ համաձայնագրի, հանձնվել է Ադրբեջանին։
Խնդրի առնչությամբ անցած շաբաթ Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցապնդմամբ դիմեց կառավարությանը։ Վերջիններս հայտարարեցին, որ պատգամավորին կպատասխանեն գրավոր։
Կարդացեք նաև
Նշենք նաեւ, որ քիչ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց, որ ադրբեջանցիները մտել են Սոթքի հանքավայր։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ