«Խոսել եմ կորպուսի հրամանատարի հետ: Այն պահի դրությամբ, երբ ես խոսեցի, Սոթքի հանք ներխուժելու առումով տեղեկությունը չհաստատվեց, բայց այն, որ դարպասները կոտրվել են, առաջ են գալիս, եւ ուրիշ տեղում պետք է դրվեն, դա հաստատվեց: Սա խայտառակություն է»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա իշխանությանը կոչ արեց արագ գործել, որովհետեւ Սոթքը ՀՀ տարածքում է: Հիշեցնենք, որ պատգամավորները «ֆեյսբուքյան» էջերում ահազանգել էին, որ թշնամու զինվորները Քարվաճառի հատվածում խախտել են սահմանը եւ մտել են Սոթքի ոսկու հանք:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ