«Նախագիծն այս տեսքով ընդունելուց պետք է զերծ մնալ, եւ սա ՊՆ-ի մասնագիտական մոտեցումն է»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը: ԱԺ գլխադասային հանձնաժողովում երեկ այն ներկայացնելով՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ ռազմական դրության համար հիմք ծառայած հանգամանքներն արդեն գոյություն չունեն, ուստի այն պետք է չեղարկել: Մինչդեռ ՊՆ եւ կառավարության ներկայացուցիչներն ասել էին, որ ռազմական դրության չեղարկումն անվտանգային եւ առողջապահական խնդիրներ կառաջացնի:
Արթուր Սարգսյանը, հղում անելով ՊՆ ներկայացուցչի երեկվա շեշտադրումներին՝ հավելեց. «Խնդիրները համակարգված, կշռադատված մոտեցումներ են պահանջում, եւ միայն ռազմական դրության վերացումը մեզ նոր խնդիրներ կբերի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ