Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպությունների համար սահմանված են հակահամաճարակային առանձին կանոններ. ՍԱՏՄ

Նոյեմբեր 26,2020 18:06

Մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակությունը իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար սահմանված են առանձին կանոններ։

Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը:

Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝

դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված ախտահանիչ միջոցների առկայությունը,

ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, չորացման համար անհրաժեշտ պարագաներով,

«Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, ոտնակային կառավարմամբ փակվող կափարիչով աղբամաններով,
հեռահար ջերմաչափով։

Աշխատանքի կազմակերպում հաստատությունում՝

ընդհանուր մուտքի, սանհանգույցների, հանդերձարանի, խոհանոցային հատվածի, մարզասրահների, դասասենյակների մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ կափարիչով աղբարկղեր,

մուտքի մոտ իրականացվում է աշխատողների, սաների և այցելուների ջերմաչափում և գրանցում,
COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն՝ 37 և ավելի, հազ, դժվարացած շնչառություն) ունեցողները մուտք չեն գործում կազմակերպություն,

սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ մարզումների ընթացքում,

կողմնակի անձինք մուտք չեն գործում մարզադպրոցներ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի, օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով,

սարքավորումների հետ շփման դեպքում՝ մինչ դրանց օգտագործումն ու օգտագործումից հետո՝ ախտահանվում են,

մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 1,5 մետր հեռավորության վրա.

անհրաժեշտության դեպքում դահլիճից հեռացվում է սարքավորումների մի մասը:

Տարածքի ախտահանումը կազմակերպվում է հետևյալ ձևով՝

ամեն օր մարզումները սկսելուց առաջ մարզադպրոցների տարածքը մանրակրկիտ մաքրվում և ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցներով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,
օրվա ընթացքում՝ (առնվազն 2 անգամ), իրականացվում է տարածքի, ներքին մակերեսների, մարզասարքերի, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,
հաստատության ներսում իրականացվում է օդափոխություն՝ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ՝ բացառելով մարզվողների ներկայությամբ միջանցիկ օդափոխությունը,

հերթափոխով մարզվելու ժամանակ, յուրաքանչյուր հերթափոխից հետո տվյալ մարզասրահի շփման բոլոր մակերեսներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,

սաներն ապահովվում են խմելու ջրի համար անհատական տարողություններով կամ միանվագ օգտագործման բաժակներով,
ապահովվում է սրբիչների անհատականացնելու սկզբունքը,

աշխատողների սնվելու համար առանձնացվում է հոսող ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք,

խոհանոցային պարագաների օգտագործելուց հետո կատարվում է պարագաների ախտահանում, կիրառելով ախտահանիչ միջոցներ,
մարզագորգերն ախտահանիչ միջոցներով ախտահանվում են ամեն օր մինչ դրանց կիրառումը՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում,

մարզասրահում, մարզագորգերի վրա մարզումներ իրականացնելու ժամանակ անհրաժեշտ է ապահովվել յուրաքանչյուր անձի համար առնվազն 2 քմ. տարածություն,

խմբակային մարզումների ժամանակ անհրաժեշտ է խումբը բաժանել մասերի, հնարավորություն ստեղծելով յուրաքանչյուր անձի համար նախատեսված տարածության պահպանման համար:

Աշխատողների համար կանոններն են՝

ապահովվում է աշխատողների ջերմաչափումը հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ կատարելով նշում գրանցամատյանում,

37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է աշխատողի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:

Այցելուների համար կանոններն են՝

մարզասրահը զերծ է պահվում մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 2 քառակուսի մետրում թույլատրվում է առավելագույնը 1 անձ,

սահմանափակվում են հաստատությունում գտնվող անձանց միջև սերտ շփումները (բացառությամբ՝ մարզման ընթացքում նախատեսված դեպքերի): Հնարավոր բոլոր հանձնարարությունները սաները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով,

ոչ խմբային սպորտաձևերի պարագայում սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ,
առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին այցելուների համար:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30