Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 19-ին Փաշինյանը Պուտինին հարցրել է՝ «ի՞նչը կարող է կասեցնել պատերազմը». Արման Բաբաջանյանը մանրամասներ է բացահայտում

Նոյեմբեր 26,2020 17:56

«Հոկտեմբերի 19-ին մեր երկրորդ հանդիպմանը մենք շատ ծանր խոսակցություն ենք ունեցել վարչապետի հետ: Ինձ հետ եղել են նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ եւ ղեկավարներ: Մենք այդ օրը, երբ Հադրութը դեռ չէր ընկել, կամ, մի քանի ժամ հետո պետք է այլեւս իրողություն դառնար, մենք խոսեցինք կապիտուլյացիայի մասին»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Այսինքն, հարց հնչեց՝ «սա կապիտուլյացիա՞ է, պարոն վարչապետ», եւ վարչապետն առնվազն չհակադարձեց: Եվ մենք գիտեինք արդեն: Իսկ մեր հանդիպմանը հաջորդել էր անվտանգության խորհրդին, որտեղ, կարծում եմ, նույնաբովանդակ խոսակցություն է եղել, եւ ներկաները հաստատապես նույնաբովանդակ խոսակցություն ունեցել են: Այդ օրը վարչապետն ասաց, որ օրվա ընթացքում զանգել է ՌԴ նախագահին, հարցրել՝ «ի՞նչը կարող է կասեցնել պատերազմը», եւ Պուտինն ասել է՝ «Լավրովի պլանը»…եւ մեր հանդիպումից հետո՝ 20:00-ին, պետք է տեղի ունենար Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ, որտեղ Փաշինյանն ուներ որոշում, որ ՀՀ-ն գնում է «Լավրովի պլանի» շուրջ բանակցությունների: Հետո միայն պարզ դարձավ, որ Ադրբեջանն այլեւս չի համաձայնել կանգնեցնել պատերազմը»,-հավելեց Արման Բաբաջանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30