«Ռազմական դրության վերաբերյալ ձեր ելույթներից իմ մոտ խուճապ է առաջանում: Մեկդ ասում է՝ սահմանները չենք կարողանում պաշտպանել, մյուսն ասում է՝ արտաքին վտանգ կա, ահաբեկիչներ կան…ինչ-որ բան գիտե՞ք մոտալուտ նոր հարձակման մասին: Եթե նման բան կա, եկեք փակենք այս քննարկումը եւ փակ ռեժիմով քննարկենք»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագծի քննարկման ժամանակ դիմելով «Իմ քայլին»՝ ասաց ԼՀ պատգամավոր Անի Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Հովհաննես Իգիթյանն այսօր ասել էր, որ Հայաստանի գլխին մեծ վտանգ է կախված Թուրքիայից, սահմանների մոտ ահաբեկիչներ կան:
«Տվեք մեզ այդ տեղեկությունը, հակառակ դեպքում կարծիք կձեւավորվի, որ դուք չեք վստահում այն անվտանգության երաշխիքներին, որոնց փաստաթղթի տակ ստորագրել եք»,-հավելեց Անի Սամսոնյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ