«Կզարմանաք, բայց ես ողջունում եմ այս քննարկումը: Այո, ռազմական դրությունը պետք է հանվի, այն հավերժ չի կարող մնալ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Օր առաջ ռազմական դրությունը պետք է հանվի, եթե հանգամանքները դա թույլ տան, եթե դա հնարավոր է։ Անթույլատրելի է այս պարագայում առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման՝ գնալ ռազմական դրությունը հանելու ճանապարհով։ Մենք չունենք այն իրավական մեխանիզմները, որոնք այսօր կկարողանան փոխարինել ռազմական դրությանը»,-նշեց նա:
Պատգամավորը նաեւ շեշտեց, որ Ադրբեջանը ռազմական դրությունն ու պարետային ժամը չի հանել. «Չեմ համեմատում, բայց վտանգի աստիճան ունենք, սահմանային խնդիրներ ունենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ