«Զանգել են Բերձորից եւ Աղավնո գյուղից: Վարչակազմից իրենց ասել են, որ իրենք էլ պետք է ազատեն իրենց գյուղը, որովհետեւ դա եւս հանձնվում է թուրքին»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ամբիոնից բարձրաձայնեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրան նամակով դիմել են տեղահանվող բնակիչները:
«Նիկոլ Փաշինյան, բա քո գծած քարտեզում այս գյուղը չկար…ասացին, որ Լիսագորի կարգավիճակն էլ հայտնի չէ»,-դիմելով վարչապետին՝ ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Այս մարդկանց խնդիրներով ո՞վ է զբաղվելու: Մարդիկ թուրքի հետ են բանակցում, ի՞նչ անեն այս մարդիկ»,-հարցադրում արեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարի ԺՊ-ն Aravot.am-ի հետ զրույցում բնակիչների տարհանման պատճառների մասին մանրամասներ էր ներկայացրել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ