Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան մարդիկ, որոնք կարծում են, որ պարտված իշխանությունը չի կարող մնալ իշխանության, ես համաձայն չեմ». Արփի Դավոյանի ուշագրավ մտքերը

Նոյեմբեր 26,2020 17:05

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ասաց, որ ռազմական դրությունը չեն հանում, որովհետեւ կա հետպատերազմական իրավիճակ ու այն պահելը ներքաղաքական որեւէ խնդրի հետ կապ չունի:

Կառավարության հրաժարականի պահանջի հետ կապված Դավոյանն ասաց, որ այսօր ՀՀ-ի այս իրավիճակում դա անելը անպատասխանատու վերաբերմունք է. «Իսկ հրաժարականից հետո որեւէ գործընթաց ձեր նշած մարդիկ ոչ նախանշում են, ոչ էլ վարչապետի հրաժարականը չի կարող ինքնանպատակ լինել: Հանրային դժգոհությունն այն է, երբ ամբողջ հանրությունը պահանջում է մի բան, սակայն մենք տեսնում ենք ուղղակի կոնկրետ քաղաքական ուժերի կողմից ուղղորդված դժգոհություն: Որեւէ մեկը երջանիկ չէ, բոլորս անցել ենք պատերազմի արհավիրքի միջով, բոլորս՝ առանց բացառության: Որեւէ մեկը չի հրաժարվում պարտությունից, բոլորս ունենք մեր պարտությունը ու բոլորս պարտավոր ենք հետպատերազմական Հայաստանում ունենալ հանգիստ ու խաղաղ երկիր»:

Հարցին՝ ի՞նչն է ձեզ խանգարում գնալ հանրաքվեի ճանապարհով ու հանրության իրական տրամադրությունը հասկանալ՝ Դավոյանը պատասխանեց, որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան՝ գերիների հարց. «Դուք հասկանո՞ւմ եք ՀՀ-ում ու Արցախում այս պահին ինչ իրավիճակ է ու գալիս են ինչ-որ մարդիկ եւ ասում են՝ վարչապետը պետք է հեռանա»:

Ըստ նրա, նույն մարդիկ այդ պահանջն ունեին նաեւ մինչեւ պատերազմը. «Կան մարդիկ, որոնք կարծում են, որ պարտված իշխանությունը չի կարող մնալ իշխանության, ես համաձայն չեմ: Ուրեմն այսպես. իշխանությունն ունի անելիք, իշխանությունը պետք է շարունակի այս գործընթացն այնքան ժամանակ, մինչեւ կարողանա հստակ հասկանալ իր գործողությունները: Մենք ունենք բանակցություններ, սահմանների հարց, բազմաթիվ անելիքներ ու անընդհատ խոսել, ասել, թե իշխանությունը պարտվել է, պետք է հեռանա՝ դա տրամաբանական չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30