Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական հաշվեհարդար տեսնելու հետ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ». Իվետա Տոնոյան

Նոյեմբեր 26,2020 16:37

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը հիմնազուրկ է ու քաղաքական հետապնդման շարունակությունն է. «Այստեղ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական հաշվեհարդար տեսնելու հետ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Մենք առիթ ենք ունեցել համոզվելու, որ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը որեւէ բան չի նշանակելու: Այդ իշխանության ներկայացուցիչներն են, որ իրենց կյանքի միակ նպատակ սրբություն համարում են մանդատը: Մենք ընդամենը գործ ունենք վախկոտ, քինախնդիր, փոքրոգի մարդկանց հաշվեհարդար տեսնելու նկրտումների հետ: Իրենց համար կյանքի նպատակ են դարձրել անձնական վրեժխնդրություն լուծելու Գագիկ Ծառուկյանի հետ»:

Նա ասաց, որ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա ու իշխանությունները սարսափած են ընդդիմության այն քայլերից, որոնք այսօր տեղի են ունենում:

Ըստ նրա, իշխանությունները ռազմական դրությունը չեն հանում, որովհետեւ վախենում են, որ ընդդիմությունը անմիջապես հետո՝ 48 ժամվա ընթացքում անվստահություն կհայտնի վարչապետին: Իսկ թե ով է լինելու ընդդիմության առաջարկած վարչապետը՝ Տոնոյանը անուն չհրապարակեց, ասաց՝ ամբիցիաներ կարող են ունենալ շատերը, բայց այդ պաշտոնը պետք է ստանձնի այն մարդը, ով կարող է այդ բեռի տակ մտնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30