Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կյանքը կարող է շատ բան թելադրի իրենց արդեն, որովհետեւ շատ վատ է իրենց վիճակը». Մարուքյանի արձագանքը՝ Անդրանիկ Քոչարյանին

Նոյեմբեր 26,2020 16:31

Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունները շատ մանիպուլյատիվ հայտարարություններ են անում՝ ռազմական դրությունը պահելով: Ըստ նրա, ոչ մի հարցի պատասխան չունեն, ուղղակի եկել են, ասում են՝ ռազմական դրությունը պահենք. «Նոր պատերազմի վտանգ կա ֆեյսբուքյան գրառումներում, չի կարելի մեր ժողովրդին շարունակաբար պահել ահ ու սարսափի մեջ»:

Հարցին՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց խորհրդարանում հնարավո՞ր է իրականացնել՝ Մարուքյանը պատասխանեց, որ վարչապետի հրաժարական կարող է լինել, բայց անվստահություն հայտնելու գործընթաց հնարավոր չէ. «Մենք նման օրակարգ չունենք, մենք ԲՀԿ-ի հետ 1/3 ստորագրություն էլ չունենք, որ ահ ու սարսափի մեջ են: Բայց ընդդիմության մեխանիզմները պետք է միշտ գործեն ու ոչ մի ռազմական դրություն չպետք է խանգարի»:

Մարուքյանն ասաց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ասել էր, որ ռազմական դրությունը կարող են հանել յոթ օրից, հիմա ի՞նչ կարիք կա նորից ԳՇ պետին հարցնել: Մենք հիշեցրինք Անդրանիկ Քոչարյանի երեկվա փաստարկը՝ կյանքն իր ուղղումներն է մտցնում, այլ բան է թելադրում՝ Մարուքյանն արձագանքեց. «Կյանքը կարող է շատ բան թելադրի իրենց արդեն, որովհետեւ շատ վատ է իրենց վիճակը, բայց մենք հիմա քննարկում ենք կյանքը՝ ռազմական դրության ժամանակ, որը դառնում է անտանելի, հետեւաբար պետք է հանել ռազմական դրությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30