Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել վերանայել հարաբերությունները Ֆրանսիայի հետ

Նոյեմբեր 26,2020 14:15

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել երկրի կառավարությանը վերանայել տնտեսական և քաղաքական հարաբերությունները Ֆրանսիայի հետ՝ այդ երկրի Սենատի կողմից Ղարաբաղի հարցով ընդունված բանաձևի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսօր Ադրբեջանի խորհրդարանում ընդունվել է հայտարարություն, որում բողոք է արտահայտվում Ֆրանսիայի Սենատի բանաձևի նկատմամբ:

«2020թ. նոյեմբերի 10-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված հայտարարությունը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այդ եռակողմ համաձայնագիրը նշանակում է ՄԱԿ-ի ԱԽ ընդունած 4 բանաձևերի իրականացում, որոնք պաշտպանել էր նաև Ֆրանսիան: Նշված հայտարարությունը նաև ապահովում է նաև այլ հեղինակավոր միջազգային կառույցների ընդունած փաստաթղթերի իրականացում: Միլի Մեջլիսը հիշեցնում է, որ նոր իրողությունները պետք է ընդունվեն բոլորի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի խորհրդարանը դիմել է երկրի կառավարությանը՝ առաջարկելով վերանայել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: «Դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից բացառելու համար: Վերանայել և խորությամբ վերլուծել քաղաքական և տնտեսական կապերը Ադրբեջանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև»,- ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթուղթը դրվել է քվեարկության և ընդունվել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30