Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի վարչապետի աշխատակազմին՝ ՄԻԵԴ որոշումներով փոխհատուցում տրամադրելու համար

Նոյեմբեր 26,2020 13:55

Այսօր կառավարության նիստում երկու որոշում ընդունվեց կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու վերաբերյալ։

Գումարը հատկացվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն իրականացնելու համար։ Ըստ այդմ, ՄԻԵԴ-ի այս տարվա սեպտեմբերի 24-ին հրապարակած որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը պարտավորվում է «Խանդամիրյանը եւ Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատներ թիվ 1939/18 եւ 10169/18) հատկացնել 3300 եվրոյին համարժեք դրամ՝ սահմանված արդարացի հատուցման համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկ այլ որոշումն էլ վերաբերում է «Դավթյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործին, (գանգատ թիվ 25968/16) որով ՀՀ կառավարությունը պարտավոր է դիմումատուին երեք ամսվա ընթացքում վճարել 4,500 եվրո։

Որոշմամբ սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 24-ն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30